Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
01.12.2016 | 19:09

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր կայացած միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, ոլորտի պատասխանատուները և մասնագետներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը: Խոսելով ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ձեռքբերումների մասին` հատկապես կարևորվել է Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի հանձնումը, համաճարակի վերադարձը խտացման փուլից նախնականին, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության բարելավումը, 2001թ. սկսած հանրապետությունում դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի բացակայությունը:


Դեսպան Իվան Վոլինկինն իր խոսքում նշել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի մասին, մասնավորապես` Հայաստանին նվիրաբերվել է երկրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան, որի շնորհիվ է՛լ ավելի է բարձրացել մարզերում գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտներին և նրանց զուգընկերներին տրամադրվող ծառա-յությունների ծավալը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն շնորհավորել է Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած եվրոպական տարածաշրջանում առաջին և աշխարհում երկրորդ երկիրը դառնալու կապակցությամբ:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, խոսել աշխարհում, տարածաշրջանում և ՀՀ-ում համաճարակի զարգացման միտումների ու դրան հակազդման հնարավորությունների մասին:


Միջոցառման շրջանակում ՌԴ կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանում ՌԴ դեսպանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, դոնոր, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներ-կայացուցիչները, լրագրողները անցան ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն՝ դրանով շեշտելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորությունը:

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ